Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Անկախության հանրաքվե Շոտլանդիայում

Անկախության հանրաքվե Շոտլանդիայում
18.09.2014 | 12:26

Այսօր Շոտլանդիան հանրաքվե է անցկացնում, որով կորոշվի՝ մնո՞ւմ է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կազմում, թե՞ ոչ: Հասարակական կարծիքի վերջին հարցումները վկայում են, որ անկախությանը կողմ է շոտլանդացիների մոտ 48 տոկոսը: Հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կլինեն վաղը: Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքներից մեծապես կախված է նաև նոյեմբերին նախատեսված՝ Կատալոնիայի անկախության հանրաքվեն, որով Կատալոնիան ցանկանում է անկախանալ Իսպանիայից: Պաշտոնական Մադրիդը հանրաքվեն անվանել է անվավեր, քանի որ Իսպանիայի Սահմանադրությամբ երկրից անջատվելու հանրաքվե նախատեսված չէ: Այնուհանդերձ, կատալոնցիները մտադիր են հանրաքվե անցկացնել՝ հիմք ընդունելով համաեվրոպական օրենքները:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ