Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օբաման դեմ է Շոտլանդիայի անկախացմանը

Օբաման դեմ է Շոտլանդիայի անկախացմանը
18.09.2014 | 12:28

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիան համարում է Ամերիկայի բացառիկ գործընկերը ու հուսով է, որ երկիրը կմնա միասնական:
Նա Շոտլանդիայում անկախության հանրաքվեի վերաբերյալ իր տեսակետը հայտնել է Սպիտակ տան պաշտոնական Twitter-ում: «Մեծ Բրիտանիան բացառիկ գործընկեր է Ամերիկայի համար և այս փոփոխական աշխարհում՝ բարու ուժ: Հուսով եմ՝ Մեծ Բրիտանիան կմնա ուժեղ, հուսալի ու միասնական»,- գրել է Օբաման Twitter-ում: TOPSY վերլուծական ընկերության տվյալներով՝ Օբաման հազվադեպ է գրում սեփական թվիթներ: Վերջին կես տարում նա ընդամենը 17 սեփական հաղորդագրություն է տեղադրել:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ