Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պորոշենկո. «ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումով մենք վերջնականապես հրաժեշտ տվեցինք ԽՍՀՄ-ին»

Պորոշենկո. «ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումով մենք վերջնականապես հրաժեշտ տվեցինք ԽՍՀՄ-ին»
18.09.2014 | 12:33

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կանադա կատարած այցի ժամանակ հանդիպել է տեղի ուկրաինական համայնքի հետ: Օտտավայում ուկրաինացիների հետ հանդիպմանը նա կանադա-ուկրաինական համայնքին շնորհակալություն է հայտնել անկախ ՈՒկրաինայի զարգացմանը սատարելու համար, նաև մեկնաբանել Գերագույն ռադայում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը:
Պորոշենկոն ասել է. «Դա վերջին հրաժեշտն է Խորհրդային Միությանը: Ոչ ոք և ոչինչ մեզ չի խոչընդոտի մեր պետության քաղաքակիրթ զարգացման ճանապարհին»:
Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ նա ասել է, որ ՈՒկրաինայում պետք է հաղթահարվի կոռուպցիան, նոր ուկրաինամետ խորհրդարան ընտրվի, իսկ Գերագույն ռադայում «պետք է ազատվել հինգերորդ շարասյունից»:
Կանադայի վարչապետի հետ հանդիպմանը Պորոշենկոն ասել է, որ ՈՒկրաինան կհաղթի այս պատերազմում, քանի որ դա իրենց «իսկական պայքարն է հանուն անկախության»:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ