Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայ-գերմանական հարաբերությունների ավելի քան 100 տարին

Հայ-գերմանական հարաբերությունների ավելի քան 100 տարին
18.09.2014 | 14:28

Սեպտեմբերի 19-ին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում (տեղի կունենա Յոհաննես Լեփսիուսի, Հերման Գոլցի և երջանկահիշատակ հայրապետ ու մեծ հայագետ Գարեգին Հովսեփյանցի անուններով լսարանների բացում:
Լսարանների բացման արարողությունից անմիջապես հետո ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կշարունակվի դեռևս սեպտեմբերի 18-ին մեկնարկած «Հայ-գերմանական հարաբերությունների ավելի քան 100 տարին» խորագիրը կրող միջազգային ակադեմիական գիտաժողովը, որը նվիրված է Յոհաննես Լեփսիուսի կողմից հիմնադրած Հայ-գերմանական ընկերության 100-ամյակին և Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր պրոֆեսոր Հերման Գոլցի հիշատակին:
Գիտաժողովին կմասնակցեն մի շարք անվանի հայագետներ Գերմանիայից և Ավստրիայից: Գիտնականները կներկայացնեն և կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Հայ-գերմանական գրականությունը եվրոպական համատեքստում», «Հայ-գերմանական ընկերության 100 տարին. հիշողություններ, մտքեր, զարգացում», «Միջնադարյան հայկական գրքերի կազմերի վերականգման տեխնիկան», «Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունները», «Նոր հետազոտություններ Գյոթինգենում Հայոց ցեղասպանության հարցերի շուրջ» և այլն:
Հավելենք, որ ակադեմիական գիտաժողովը կազմակերպել են Երևանի պետական համալսարանը և «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը:

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ