Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նյու Յորքում կմեկնարկի «վեցյակ»-Իրան բանակցությունների հերթական փուլը

Նյու Յորքում կմեկնարկի «վեցյակ»-Իրան բանակցությունների հերթական փուլը
19.09.2014 | 11:18

Այս ուրբաթ Նյու Յորքում կբացվի միջազգային միջնորդների «վեցյակի» և Թեհրանի միջև բանակցությունների յոթերորդ փուլը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Բանակցությունների նպատակն է մշակել համաձայնագիր, որը համաշխարհային հանրությանը երաշխիքներ կտա Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի վերաբերյալ, ինչի արդյունքում կհանվեն Իրանի նկատմամբ միջազգային բոլոր պատժամիջոցները: Ներկայումս Իրանի նկատմամբ դեռևս գործում են պատժամիջոցները, որոնք սկսեցին կիրառվել 2003-ից, երբ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Իրանում հայտնաբերեցին հարստացված ուրանի հետքեր:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ