Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի ընտրող բնակչության ավելի քան 55 տոկոսը դեմ է քվեարկել Շոտլանդիայի ինքնիշխանությանը: Անկախությանը կողմ է եղել ավելի քան 44 տոկոսը: Այսպիսով՝ Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի կազմում: Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդն ասել է, թե այժմ նա կսպասի Լոնդոնի կողմից Շոտլանդիայի իրավասությունների շուտափույթ ընդլայնմանը: