Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Եվրախորհրդարանը խիստ բանաձև է առաջարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ

Եվրախորհրդարանը խիստ բանաձև է առաջարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ
19.09.2014 | 13:21

Եվրախորհրդարանն իր կայքում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևի առաջարկ է հրապարակել, որում նշվում է, որ «վերջին մի քանի տարում մարդու իրավունքների ընդհանուր վիճակն Ադրբեջանում վատթարանում է»:
Բանաձևի առաջարկում նշվում է, որ իշխանությունների կողմից մեծ ճնշումների, հալածանքների և ահաբեկման թիրախ են հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության հատվածի ակտիվիստները, լրագրողները և մարդու իրավունքների պաշտպանները՝ հատկապես վերջին ամիսներին:
Առաջարկում հիշեցվում են Բաքվի բազմաթիվ համապատասխան պարտավորությունները, որոնք խախտվել են, մինչդեռ քաղաքացիական հասարակության կտրվածքով բարեփոխումների համար ԵՄ-ն Ադրբեջանին 3 մլն եվրո գումար է տրամադրել 2014-2015-ի համար:
Առաջարկը եզրափակվում է բազմաթիվ կետերից բաղկացած կոչով՝ անհապաղ վերացնել բռնությունները, շեշտվում է մասնավորապես ազատազրկված հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործը, համապատասխան ֆիզիկական և հոգեբանական ազատություններ երաշխավորել քաղաքացիներին, համագործակցել եվրոպական կառույցների հետ՝ վիճակի բարելավման համար: Նշվում է, որ «Արևելյան գործընկերության» անդամ երկրում նման դրությունն անթույլատրելի է:
Բաքվին կոչ է արվում անհապաղ վերացնել հանրահավաքների արգելքը, որ ներկայում գործում է Ադրբեջանում:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ