ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կողմ է Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը: Բեռլինում իր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ Շտայնմայերն ասել է. «Գերմանիան պնդում է Բրյուսելում Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցություններում նոր գլուխների բացումը»:
«Հենց նրանք, ովքեր թերահավատ են տրամադրված, պետք է շահագրգռված լինեն այս հարցում՝ կապված իրավական համակարգի զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության հետ»,-ասել է նախարարը: Նա կարծում է, որ դա հնարավորություն կտա Թուրքիային անմիջականորեն ասել, թե էլ ինչ պետք է արվի երկրում: