Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էդուարդ Նալբանդյան. «Շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում է»

Էդուարդ Նալբանդյան. «Շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում է»
19.09.2014 | 13:27

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի մասին Tert.am-ի հարցին։


-Ինչպե՞ս կմեկնաբանեք Շոտլանդիայում կայացած հանրաքվեն:
-Անկախ հանրաքվեի արդյունքներից՝ շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում է: Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։

Դիտվել է՝ 3715

Մեկնաբանություններ