Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ հայտարարել է մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին: «Երկար մտածումներից հետո ես որոշում եմ կայացրել ֆրանսիացի ժողովրդին առաջարկել նոր քաղաքական ընտրություն», - գրել է Սարկոզին իր ֆեյսբուքյան էջում: Սարկոզին մտադիր է դառնալ իր ստեղծած՝ «Միություն հանուն ժողովրդական շարժման» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը:
Սարկոզիի խոսքով՝ 2012-ի պարտությունից հետո ինքը հեռացել է քաղաքականությունից, որպեսզի գնահատի այն, ինչ արվել է իր նախագահության ժամանակաշրջանում: Շատերն այս հայտարարությունը գնահատում են իբրև 2017-ի ընտրություններին մասնակցելու նախապատրաստություն: «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության ղեկավարի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 29-ին: