Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին և ամենայն աջակցություն կցուցաբերի «մինչև օկուպացված տարածքների լիակատար ազատագրումը, ինչպես նաև դրանից հետո», -երեկ Բաքվում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության վկայակոչմամբ՝ թուրքական TRT Haber հեռուստաալիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Դավութօղլուն վստահեցրել է, թե երկու երկրները համատեղ աշխատելու են հանուն «տարածաշրջանը խաղաղության տարածաշրջանի վերածելու»:
Նա ասել է, որ Թուրքիան «կարձագանքի Ադրբեջանի նկատմամբ ցանկացած անարդարության»:
«Մենք տարբերություն չենք տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Ծառայել Ադրբեջանին նշանակում է ծառայել Թուրքիային, և հակառակը»,- հայտարարել է Դավութօղլուն: