«Սիստեմա» ընկերության հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը ազատ է արձակվել տնային կալանքից: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ընկերության ավելի քան 60 տոկոսի բաժնետեր Եվտուշենկովի նկատմամբ տնային կալանք էր սահմանվել սեպտեմբերի 17-ին։