Թուրքիան հնարավոր է Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնի՝ Haber7 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին: Հանրաքվեն կարող է դառնալ նորընտիր նախագահի ու նորանշանակ վարչապետի հռչակած արտաքին քաղաքականության նկատմամբ երկրի բնակչության վերաբերմունքի արտահայտություն: Միաժամանակ՝ այդ հանրաքվեով Թուրքիան կարող է ստանալ Եվրամիության վրա ճնշում գործադրելու միջոց, եթե թուրքերի ձայները կողմ և դեմի միջև կտրուկ տարբերություն չունենան: