Մեծ Բրիտանիան հարգանքով կվերաբերվի Շոտլանդիայի բնակիչների կարծիքին, ովքեր կողմ են արտահայտվել Թագավորության կազմում այդ շրջանի մնալուն՝ ասվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի պաշտոնական հայտարարության մեջ: «Ամիսներ տևած խորհրդակցություններից, բանավեճերից ու զգուշավոր խորհումներից հետո մենք արդեն գիտենք հանրաքվեի արդյունքը, և ողջ Բրիտանիան հարգանքով կվերաբերի այդ արդյունքներին»,- ասել է թագուհին:
«Մենք պետք է հիշենք, որ չնայած կարծիքների տարբերությանը՝ մենք բոլորս ջերմորեն սիրում ենք Շոտլանդիան: Եվ դա այն է, ինչն օգնում է մեզ բոլորիս միավորվել»,-ասել է թագուհին: