Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
21.09.2014 | 11:49

Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի նավերը առաջիկա օրերին կմասնակցեն համատեղ զորավարժությունների, որոնք տեղի կունենան Պարսից ծոցում: Չինաստանի նավատորմն արդեն ժամանել է Պարսից ծոցի ափին գտնվող Իրանի Բենդեր Աբբաս նավահանգիստ: Զինվորականների խոսքով՝ երկու կողմերն էլ պատրաստ են «ապահովելու խաղաղություն, կայունություն և հանգստություն, ինչպես նաև զարգացնել երկկողմ համագործակցությունը»:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ