ЮКОС ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ կարող էր զբաղեցնել Ռուսաստանի նախագահի պաշտոնը, եթե դա անհրաժեշտ լիներ երկրում ճգնաժամի հաղթահարման համար: Այդ մասին նա ասել է «Le Monde» -ին տված հարցազրույցում: Խոդորկովսկին նշել է նաև, որ ներկա պահին նրա առջև նման խնդիր չկա և պարզաբանել, որ ճգնաժամի հաղթահարման ու սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության դեպքում նա «պատրաստ է իր վրա վերցնելու աշխատանքի այդ մասը»: Խոդորկովսկին նաև ասել է, թե սահմանադրական բարեփոխումները հիմնականում բաղկացած կլինեն նախագահական իշխանության վերաբաշխումից դատական համակարգի, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության միջև: