Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բիշոպ. «Պուտինին ուղարկված հրավերը չի կարող չեղյալ համարվել»

Բիշոպ. «Պուտինին ուղարկված հրավերը չի կարող չեղյալ համարվել»
21.09.2014 | 11:54

Նոյեմբերին Ավստրալիայում կայանալիք գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին G20-ի երկրների կարծիքները բաժանվում են: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը: Նախարարի խոսքով՝ նա պարզել է, որ չնայած միջազգային հանրությունը դատապարտում է ՈՒկրաինայի նկատմամբ վարվող ռուսական քաղաքականությունը, սակայն շատերը կարծում են, որ Պուտինը պետք է ներկա լինի գագաթնաժողովին, քանի որ G20-ը «մնում է գլոբալ հարցերի լուծման գլխավոր տնտեսական համաժողովը»:

Բիշոպն ասել է, թե Պուտինին ուղարկված հրավերը չի կարող չեղյալ համարվել: «G20-ի դեպքում Ավստրալիան համարվում է հյուրընկալող երկիր, սակայն մենք իրավունք չունենք չեղյալ հայտարարելու ուղարկված հրավերները: Դրա համար անհրաժեշտ է կոնսենսուս, բայց հիմա այն չկա»,- ասել է Ավստրալիայի արտգործնախարարը:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ