Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արտգործնախարարն ընդունել է Լեհաստանի Սենատի անդամին

Արտգործնախարարն ընդունել է Լեհաստանի Սենատի անդամին
21.09.2014 | 12:09

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Լուկաշ Աբգարովիչին, որը Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովին մասնակցելու նապատակով։
ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են հայ-լեհական համագործակցության զարգացման ուղիները, կարևորվել են միջխորհրդարանական կապերի դերը և դրանց աշխուժացման անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ