Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Աֆղանստանի նախագահը Աշրաֆ Հանի Ահմադզայն է

Աֆղանստանի նախագահը Աշրաֆ Հանի Ահմադզայն է
22.09.2014 | 10:47

Աֆղանստանի նախագահի թեկնածուները, որ վիճում էին ընտրություններում հաղթանակի վերաբերյալ, ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ երկրի նոր նախագահ կդառնա ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Հանի Ահմադզայը։
Նրա երդմնակալությունը կկայանա շաբաթվա ընթացքում։ Առաջին քայլը, որը նա պատրաստվում է անել որպես նախագահ՝ ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի ստորագրումն է, որից հետո արտասահմանյան զորքերի փոքր մասը կարող է մնալ Աֆղանստանի տարածքում 2014-ից հետո։

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ