«Մենք ցանկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բանակցությունները մոտ ապագայում հաջողությամբ պսակվեն»,-ասվում է ՀՀ անկախության հռչակման օրվա առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հղած շնորհավորական ուղերձում: Նա Սարգսյանին մաղթել է հաջողություններ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և նշել, որ ուրախ է աջակցել ՀՀ նախագահին այդ հարցում: «ՈՒրախ եմ այս նպատակով հոկտեմբերի վերջին Ձեզ ընդունել Փարիզում»,-նշել է Օլանդը: