Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է ինքնավարության տարածքում անկախության հանրաքվեն արտոնող օրենքը՝ կողմ է քվեարկել 106 պատգամավոր, դեմ՝ 28-ը: Կողմ քվեարկողները սոցիալիստական և ազգայնական կուսակցություններից են: Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի որոշումը բողոքարկելու է սահմանադրական դատարանում:
Կատալոնիան ամենաշատ ֆինանսներն է տրամադրում Իսպանիայի բյուջեին, սակայն հետ է ստանում իսպանական այլ տարածաշրջաններից 16 միլիարդ եվրոյով քիչ: Կատալոնացիները դա համարում են անարդար: Կատալոնիայի ինքնավարության 7,5 միլիոն բնակչության 65 %-ը էթնիկ կատալոնացի է, որ խոսում են իրենց ազգային լեզվով:
Կատալոնիան Իսպանիայում ունի ինքնավարության կարգավիճակ և իր ազգային լեզուն օգտագործում է որպես պաշտոնական, Կատալոնիայի հարաբերությունները Մադրիդի կառավարության հետ կարգավորվում են հատուկ օրենսդրությամբ, որով կատալոնացիներն ունեն առանձին ազգի կարգավիճակ, իսկ Կատալոնիան` պետության: 2009-ից Կատալոնիայում տեղի են ունենում ոչ պաշտոնական հանրաքվեներ, մասնակիցների 100%-ը կողմ է քվեարկում Իսպանիայից անկախանալուն: