Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլա Սարկոզի. «Ֆրանսիան կործանվում է, իսկ ես պետք է նստեմ տա՞նը»

Նիկոլա Սարկոզի. «Ֆրանսիան կործանվում է, իսկ ես պետք է նստեմ տա՞նը»
22.09.2014 | 12:43

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կվերադառնա քաղաքականություն, որպեսզի «փրկի իր երկիրը և դուրս բերի ճգնաժամից»։ Նա մտադիր է առաջադրելու իր թեկնածությունը «Ազգային շարժման միություն» կուսակցության նախագահի պաշտոնում։
Facebook-ի իր էջում, այնուհետև France-2-ին տված հարցազրույցում Սարկոզին նշել է, որ իր որոշումը պարտավորված է։ «Ֆրանսիան կործանվում է, իսկ ես պետք է նստեմ տանը և թողնե՞մ իմ ժողովրդին։ Ես չեմ ցանկանում հիմար հայտարարություններ անել և ինձ փրկիչ անվանել, սակայն ես չեմ ցանկանում նաև, որ իմ երկիրը դատեն։ Եվ դա պարզապես իմ ցանկությունը չէ, ես այլընտրանք չունեմ։ Ես պետք է վերադարձնեմ իմ երկրին այն, ինչ նա ինձ տվել է։ Ես նույնպես սխալներ եմ գործել, ես չեմ ձևացնում, որ ամեն ինչ ճիշտ եմ արել։ Ամեն դեպքում, ես չեմ ստել»,- ասել է Սարկոզին։

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ