Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պյոտր Պորոշենկոն խոսում է խաղաղության մասին

Պյոտր Պորոշենկոն խոսում է խաղաղության մասին
22.09.2014 | 12:47

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, թե պատերազմը Դոնեցկում և Լուգանսկում բացառապես ռազմական մեթոդներով անհնար է։
«Մեզ պարզապես թույլ չեն տալիս և թույլ չեն տա այդ քաղաքներ մի քանի գումարտակ մտցնել ու իրավիճակը հարթել», - ասել է Պորոշենկոն՝ շեշտելով, որ հաղթել կարող են միայն խաղաղությամբ։ ՈՒկրաինայի նախագահը հայտարարել է նաև, թե իր երկիրը օտար պետություններից մահացու զենք չի ստացել, քանի որ դրա կարիքը չունի։ «Մենք ունենք տանկեր, հրթիռային կայաններ, հրթիռներ և այլն, ինչը թույլ է տալիս ճակատը պահել մեծ երկարությամբ», - ասել է ՈՒկրաինայի նախագահը՝ նշելով, թե ԱՄՆ-ից ստացված զենքը պաշտպանական նշանակության է։ Կրեմլը, իր հերթին, հայտարարել է, թե Պորոշենկոն հասկացել է, որ պատերազմ պետք չէ, բայց այդ երկրում պատերազմի կուսակցությունը ուժեղ է։
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը նաև ասել է, թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի սահմանի վրա պատնեշի կառուցումը հարաբերությունների վերականգնումը կդարձնի անհնար։ «Կարծում եմ, Պորոշենկոն ևս հասկացել է, որ պատերազմը մինչև հաղթական ավարտ, մինչև վերջին ուկրաինացին իր երկրին հարկավոր չէ», - ասել է ռուս բարձրաստիճան պաշտոնյան։

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ