ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Իրանին կոչ է արել միանալ համաշխարհային հանրությանը «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Նյու Յորքում երկկողմ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են «Իսլամական պետությունից» եկող վտանգները։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը ասել է, թե պետք չէ բացառել, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում իր երկիրը կարող է զինվորներ ուղարկել։ «Ավիահարվածները կարող են դադարեցնել զինյալների տեղաշարժը, բայց նրանց հաղթել այդ կերպ հնարավոր չէ»,- ասել է նա: