Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մոհամմադ Ռեյիսին հաստատել է Իրանի նախագահի՝ Հայաստան այցի մասին լուրերը

Մոհամմադ Ռեյիսին հաստատել է Իրանի նախագահի՝ Հայաստան այցի մասին լուրերը
22.09.2014 | 16:41

Եթե մարդիկ լավ ուսումնասիրեն մեծերի ստեղծագործությունները, նրանք կգտնեն երջանկության ճանապարհը: Նման կարծիք է հայտնել այսօր ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ պարսից բանաստեղծության և գրականության ազգային օրվա առթիվ Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում կազմակերպված միջոցառման ժամանակ: Դեսպան Ռեյիսին բարձր է գնահատել բանաստեղծների, մեծ մտածողների ներդրումը համամարդկային արժեքների տարածման հարցում, նշել, որ 21-րդ դարում անընդունելի է ահաբեկչական խմբավորումների գոյությունը, որոնք սպանություններ են գործում ողջ աշխարհում, և հատկապես անընդունելի է փաստը, որ որոշ երկրներ հովանավորում են նման խմբավորումներին: Անդրադառնալով «Իսլամական պետություն» խմբավորմանը՝ Մոհամմադ Ռեյիսին նշել է, որ իսլամը չի ընդունում ծայրահեղականությունը և սխալ է այդ խմբավորման նման անվանումը: Դեսպանի խոսքով՝ իր երկիրը դեմ է եղել նման խմբավորման ստեղծմանը, սակայն «մեծ երկրներն ուշադրություն չդարձրին Իրանի կարծիքի վրա»: Դեսպան Ռեյիսին նաև հաստատել է լուրերը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Հայաստան այցելության մասին, սակայն որոշակի ժամկետներ չի նշել: Նշենք, որ Իրանի նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ էր հղել՝ Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ և երկկողմ հարաբերությունների ընդլայնման կոչ արել:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ