Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ճապոնիան չեղյալ է համարել հրավերը. Պուտինը չի մեկնի Տոկիո

Ճապոնիան չեղյալ է համարել հրավերը. Պուտինը չի մեկնի Տոկիո
23.09.2014 | 12:49

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն փոխել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այս տարվա աշնանը Ճապոնիա հրավիրելու իր մտադրությունը: Այսպիսով՝ Պուտինի պետական այցը Ճապոնիա հետաձգվում է մինչև 2015-ի գարուն կամ ավելի երկար ժամանակ: «Kyod » պարբերականի տվյալներով, Վաշինգտոնը Տոկիոյին խնդրել է Պուտինի այցելությունը տեղափոխել՝ կապված ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՌԴ-ի և Արևմուտքի սրված հարաբերությունների հետ:
Չնայած դրան Աբեն և Պուտինը մտադիր են հանդիպում ունենալ G20-ի նոյեմբերյան գագաթնաժողովին: Նշենք, որ Սինձո Աբեն Պուտինին առաջարկել էր Ճապոնիա այցելել դեռևս 2013-ին: Ամիսներ անց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ հրավերն ընդունված է:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ