ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորք է մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում է Մամեդյարովի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին և ելույթն ընդհանուր բանավեճերի ժամանակ, մասնակցությունը տարբեր հարցերի նվիրված նիստերի, երկկողմ և բազմակողմ շատ հանդիպումներ: