Ռուսաստանը մի շարք երկրների հետ մրգի և բանջարեղենի արտադրության համատեղ նախագծեր է մշակում: Ըստ apa.az-ի՝ այս մասին ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը: «Ներկայումս մենք համատեղ նախագծեր ենք մշակում մի շարք երկրների հետ, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի, միրգ- բանջարեղենի արտադրություն ստեղծելու, մատակարարման շղթաներ, պահեստներ ստեղծելու և այլ ուղղությամբ: Մենք կաշխատենք լուծել այդ խնդիրը: Մենք պետք է վերացնենք անհավասարակշռությունը մթերային շուկաներում»,-ասել է ՈՒլյուկաևը:
Կայքը հիշեցնում է Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 6-ի հրամանագրի մասին, որով արգելվում է գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և սննդամթերքի մի շարք տեսակների ներմուծումը ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից: Ավելի ուշ, ՌԴ գյուղնախարար Նիկոլայ Ֆյոդորովը հայտարարել էր, որ ՌԴ-ն մտադիր է միրգ-բանջարեղեն ներմուծել մի շարք այլ երկրներից (Հայաստան, ՈՒզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ադրբեջան):