Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Շոտլանդիայի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է

Շոտլանդիայի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է
23.09.2014 | 15:34

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Չեխիայի ԱԳ փոխնախարար Մարտին Տլապայի և Չեխիայի խորհրդարանի սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչայի հետ: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ հայկական պատվիրակության այցը Չեխիա լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների զարգացման և երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Վիլնյուսում ընդունված Հայաստան-Եվրամիություն համատեղ հայտարարությամբ վերահաստատվել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը: Նրա համոզմամբ՝ ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն: Չեխական կողմն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:
ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը՝ նկատելով, որ Չեխիան պաշտոնապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես միջազգայնորեն ճանաչված բանակցային միակ ձևաչափ: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա անդրադարձել է վերջերս Շոտլանդիայում անկախության հանրաքվեի անցկացմանը՝ նշելով, որ այն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է: Պատվիրակության անդամներ Տաճատ Վարդապետյանը, Մարգարիտ Եսայանը և Արծվիկ Մինասյանն անդրադարձել են Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների միջև համագործակցությանը՝ կարևորելով միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մարտին Տլապային և Միրոսլավ Կրեյչային հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ին Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ