Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Youtube-ի տեսանյութը նոր ապացույց՝ Ժվանիայի մահվան գործում

Youtube-ի տեսանյութը նոր ապացույց՝ Ժվանիայի մահվան գործում
23.09.2014 | 15:40

Թբիլիսիի քաղաքային դատարանը նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով երկուշաբթի կայացած նախնական լսումների ժամանակ որոշել է ապացույցներից մեկը համարել Youtube-ում անանուն օգտատիրոջ տեղադրած տեսանյութը: Saakashvili killed Mr. zurab zhvania խորագրով տեսանյութը բեռնվել է 2014-ի մարտի 19-ին՝ hakim pasha օգտատիրոջ կողմից: Տեսանյութում ցուցադրվում են Ժվանիայի դիակի լուսանկարները՝ բռնությամբ հասցված մահվան նշաններով:
Պաշտպանությունը հայց էր ներկայացրել տեսանյութը որպես ապացույց ընդունելու համար, սակայն դատարանը չէր բավարարել` հիմնավորման բացակայության պատճառով: Ժվանիայի մահվան գործով մեղադրյալներից մեկը Փորձաքննության ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննության բաժնի ղեկավար Լևան Չաուչան է, ով ձերբակալվել է 2014-ի մարտին` ծառայողական դաժանության մեղադրանքով:

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ