ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին վստահ է, որ Ռուսաստանի հաջող զարգացման համար անհրաժեշտ է քաղաքական ռեժիմի փոփոխություն. նա առաջարկում է ՌԴ-ում հաստատել ընտրովի միապետություն: «Ես չեմ ասում՝ գտնել Ռոմանովների տոհմի ժառանգի։ Կարող ենք ընտրել կայսր, ցար 10 տարով։ Եվ յուրաքանչյուր 10 տարին մեկ փոխել։ Կլինի ժողովրդավարության տարբերակ, սակայն ամբողջ իշխանությունը կլինի նրա ձեռքում»,- ասել է Ժիրինովսկին։ Նրա կարծիքով՝ «դեմոկրատական և խորհրդային կաֆտանը փոքր է ռուսական մարմնի համար»։ «Հանել այն։ Եվ միապետության տեսքով, որպեսզի այն լինի իշխանության ինչ-որ ինստիտուտ, զարգացնել երկիրը՝ խիստ, ագրեսիվ։ Ռուսաստանի ապագան հրաշալի է միայն այն դեպքում, եթե անցնենք ամենախիստ ուղղվածությանը բոլոր դիրքերում»,- ասել է Ժիրինովսկին։