Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Եվրոպայի խորհրդում

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Եվրոպայի խորհրդում
23.09.2014 | 16:56

Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած տեղեկատվության՝ սեպտեմբերի 22-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը:

Ողջունելով հյուրերին՝ դեսպան Պապիկյանն իր խոսքում ընդգծել է, որ արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության կառուցման անդառնալի ուղիով և այդ ճանապարհին կարևոր է նաև Եվրոպայի խորհրդի օժանդակությունը:

Խոսելով ՀՀ անկախության տարիների ձեռքբերումներից՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը դինամիկ զարգացող ժողովրդավարությամբ պետություն է՝ հիմնված ԵԽ արժեքների և սկզբունքների վրա: Մարդու իրավունքները, օրենքի իշխանությունը, ժողովրդավարությունը Հայաստանում զուտ կարգախոսներ չեն այլ` պետության զարգացման մարտավարության անքակտելի բաղադրիչներ:

Ընդունելությանը ներկա էին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ստրասբուրգի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ