Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մերկելը կոչ է արել գազային խնդիրը լուծել մինչ ձմռան մեկնարկը

Մերկելը կոչ է արել գազային խնդիրը լուծել մինչ ձմռան մեկնարկը
24.09.2014 | 12:26

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել շուտափույթ կարգավորել ռուս-ուկրաինական գազային հակամարտությունը: Մերկելը նշել է, որ խնդիրը պետք է լուծել մինչ ձմեռային սեզոնի մեկնարկը: Մերկելը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիայի գործարար հանրությանը արևմտյան պատժամիջոցներին աջակցելու համար: Կանցլերը նշել է, որ պատժամիջոցները ինքնանպատակ չեն, սակայն Արևմուտքը չպետք է հաշտվի որոշակի սկզբունքների խախտման հետ: Սեպտեմբերի 26-ին Բեռլինում կսկսվի Մոսկվա-Կիև գազային բանակցությունների նոր փուլը, որը տեղի կունենա ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյուտներ Էտինգերի միջնորդությամբ:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ