Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ
24.09.2014 | 15:41

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։ Երկու նախարարները բարձր են գնահատել գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Նրանք անդրադարձել են առաջիկա փոխայցելություններին, Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին։
Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ