Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կարևորվել է հայ-ռումինական համագործակցության խորացումը

Կարևորվել է հայ-ռումինական համագործակցության խորացումը
24.09.2014 | 15:45

Նյու Յորքում ՀՀ արտգործախարարը հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կորլացեանի հետ էր: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռումինական հարաբերությունների օրակարգային հարցերին: Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության խորացման վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանն ու Տիտուս Կորլացեանը կարևորել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացումը և փոխգործակցության ակտիվացումը միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Անդրադարձ է կատարվել Հայաստան - ԵՄ հարաբերություններին։
Ռումինիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ