ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների օրակարգում անսպասելի հարց է հայտնվել. ԱՄՆ-ը փորձում է Հայաստանին համոզել, որ ճանաչի Կոսովոյի անկախությունը: Այդ դեպքում ՀՀ-ն կդառնա առաջին ոչմերձբալթյան խորհրդային պետությունը, որ ճանաչում է Կոսովոյի անկախությունը: ՀՀ դիվանագետներն ամերիկացիներին ասել են, որ եթե Կոսովոն ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ՀՀ-ն էլ կճանաչի Կոսովոն: