Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանն արդարություն է որոնում

Էրդողանն արդարություն է որոնում
25.09.2014 | 14:40

Մարդիկ, որ կորցրել են արդարության հույսը միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ից, փնտրում են ահաբեկիչների շարքերում՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նրա խոսքով՝ այժմ Իրաքում, Սիրիայում, Պաղեստինում, Լիբիայում, Աֆղանստանում և ՈՒկրաինայում լուրջ քաղաքական ճգնաժամ կա։ Ըստ նրա՝ «Թուրքիան այն երկրներից է, որն առավել արդյունավետ է պայքարում ահաբեկչության դեմ»։ Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ թուրք նախագահը նշել է, որ ԻՊ-ն արյունալի ահաբեկչական կազմակերպություն է։
«Իրաքում ահաբեկիչների ակտիվացման պատճառը երկրի վարած քաղաքականությունն է, որն ուղղված չի եղել բոլոր կրոնական ուղղությունների միավորմանը»,- նշել է Էրդողանը։

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ