Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՀԱՊԿ-ում ՀՀ առանձնահատուկ տեղը. «Հարթակ»

ՀԱՊԿ-ում ՀՀ առանձնահատուկ տեղը. «Հարթակ»
26.09.2014 | 01:00

Ռուսական «Вести» ծրագրին տված հարցազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ներկայացրեց ՀԱՊԿ անելիքները, առանձին նշելով կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն ուղղված աշխատանքները: Մինչ այժմ ռազմաքաղաքական կադրերը պատրաստվում էին ՌԴ և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ուսումնական հաստատություններում, բայց հիմա Երևանում կառուցվում է ՀԱՊԿ Ակադեմիան, որը կոչված է կոորդինացնելու վերը նշված աշխատանքները և ընդլայնելու կադրերի գործունեության ասպարեզը` սկսած քաղաքական շրջանակների, երիտասարդական կամակերպությունների հետ աշխատանքից, վերջացրած առնչությունները ԶԼՄ-ների հետ և ուժայինների մասնակցությամբ վարժանքների և առաջնությունների անցկացումը: Այսպիսով, «Կադրերը որոշում են ամեն ինչ» հայտնի սկզբունքը նոր թափով է սկսելու աշխատել Երևանում կառուցվող ՀԱՊԿ ակադեմիայի պատերից ներս: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Ակադեմիայի Խորհրդի նախագահն է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ