Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լավրովը մեղադրել է Վաշինգտոնին

Լավրովը մեղադրել է Վաշինգտոնին
27.09.2014 | 11:25

Ռուսաստանն ամեն ինչ անում է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ: Լավրովը նշել է, թե
Մոսկվան երբեք չի վատացրել հարաբերությունները Վաշինգտոնի հետ: «Մենք ամեն ինչ արել ենք շփման ուղիները պահպանելու համար: Մենք հասկանում ենք՝ ինչքան բան է կախված նրանից, թե ինչ եղանակ է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում»,-ասել է նա:
Լավրովը նաև մեղադրել է Վաշինգտոնին՝ հարաբերությունների բարելավման համար քայլեր անելու ցանկություն չունենալու մեջ և անլուրջ է համարել պատժամիջոցների վերացման համար ԱՄՆ-ի առաջադրած պայմանները:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ