Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիային պետք է նոր Սահմանադրություն

Թուրքիային պետք է նոր Սահմանադրություն
27.09.2014 | 16:51

Թուրքիայի Սահմանադրությունը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, և այդ հարցը վաղ թե ուշ պետք է լուծվի՝ Anadolu գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը:
Թուրքիան նոր Սահմանադրության կարիք ունի՝ ասել է նա:
Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի ժողովրդավարացման համար անհրաժեշտ է նոր սահմանադրություն: Երկրի նոր կառավարության նպատակն է ժողովրդավարական սահմանադրություն մշակելը:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ