Բեռլինը պատրաստ է մասնակցելու Ռուսաստանի, ՈՒկրաինայի կամ Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը, որտեղ քննարկվելու է իրավիճակն ՈՒկրաինայում, եթե դա օգտակար կլինի՝ հաղորդել է Ռեյթեր գործակալությունը: ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովն ասել է, որ ուկրաինացի գործընկերոջ հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Եվրոպայում, հավանաբար նորմանդական ձևաչափով: Հանդիպման հնարավորության մասին ավելի վաղ հայտնել էր Պյոտր Պորոշենկոն՝ չնշելով կոնկրետ ժամկետներ: «Ոչ ոք չի բացառում նման հանդիպումը, եթե իրականում կօգնի ՈՒկրաինային կայունություն հաստատելու տարածաշրջանում»,-ասել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սավսան Չեբլին: Նորմանդական ձևաչափը ՌԴ-ի, ՈՒկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումն է: