Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լավրով. «Ռուսաստանը մրցակցության մեջ չէ ԱՄՆ-ի հետ»

Լավրով. «Ռուսաստանը մրցակցության մեջ չէ ԱՄՆ-ի հետ»
28.09.2014 | 11:34

Ռուսաստանը չի մասնակցում ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների հետ որևէ մրցույթի՝ բացառությամբ սպորտային ոլորտում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Bloomberg-ին տված հարցազրույցում:
«Մենք չենք ուզում որևէ մրցություն: Բացառությամբ սպորտի՝ օլիմպիական խաղեր, ֆուտբոլ»,-ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ մրցակցության մե՞ջ է: Բացի այդ, նա ընդգծել է, որ ցանկացած երկրի հետ Ռուսաստանի մրցակցության փաստը եվրոպական առաջնորդների տրամաբանությունն է, ովքեր Ռուսաստանին ընկալում են որպես սպառնալիք և մոռանում են, որ ռուսական հանրությունը միշտ եղել է Եվրոպայի մաս:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ