Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կրում են ոչ բարոյական բնույթ: Այս մասին հայտարարել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը: «ՆԱՏՕ-ի կողմից դեպի Ռուսաստանի սահմաններն ընդլայնվելու փորձը կարող է լուրջ հետևանքներ ունենալ աշխարհի, միջազգային անվտանգության և Եվրոպայի կայունության համար, իսկ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները անբարոյական են և անարդար»,- ասել է Ռոդրիգեսը՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: