Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հեռավոր Արևելքում նշում են Վագրի օրը

Հեռավոր Արևելքում նշում են Վագրի օրը
28.09.2014 | 12:23

Սեպտեմբերի չորրորդ կիրակի օրը Հեռավոր Արևելքի բնակիչները նշում են Վագրի օրը: Այս բնապահպանական տոնը առաջին անգամ իրականացվել է 2000-ին:
Տոնի նախաձեռնողների համար Վագրի օրը նշելու նպատակը Հեռավոր Արևելքի բնակիչներին և, ընդհանրապես, աշխարհին ստիպելն է մտածել կատվազգիների ընտանիքի հազվագյուտ ներկայացուցչի՝ ամուրյան վագրի մասին: Բացի Ռուսաստանից, ամուրյան վագրն ապրում է աշխարհի ևս 14 երկրներում, սակայն նրանց ընդհանուր թիվը աղետալիորեն քիչ է: Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում Վագրի միջազգային օրը նշվում է հուլիսի 29-ին:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ