Իսպանիայի Կատալոնիա երկրամասի նախագահ Արտուր Մասը ստորագրել է հրամանագիր նոյեմբերի 9-ին երկրամասում անկախության հանրաքվե անցկացնելու մասին։ Պաշտոնական Մադրիդը արձագանքել է, որ չի թույլատրի Կատալոնիային այդպիսի հանրաքվե անցկացնել։
Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան ապօրինի է անվանել նման հանրաքվեն և հայտարարել է, թե «ոչ ոք չի կարող վեր դասվել բոլոր իսպանացիների կամքից»:
Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտնել է, որ կառավարությունն արտահերթ նիստում քննարկելու է Կատալոնիայի խնդիրը և կդիմի Սահմանադրական դատարան՝ հանրաքվեն ապօրինի ճանաչելու հայտով։