Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վեցյակը ջանքեր կգործադրի, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունը ձեռք բերվի ժամանակին

Վեցյակը ջանքեր կգործադրի, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունը ձեռք բերվի ժամանակին
28.09.2014 | 17:26

Իրանի միջուկային հարցով զբաղվող միջնորդ երկրների վեցյակը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը, որ համաձայնությունը ձեռք բերվի նախանշված ժամանակին՝ նոյեմբերի վերջին՝ հայտարարել է Միջազգային գործերով ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ-ի գերագույն ներկայացուցչի տեղակալ Մայքլ Մենը: Նա ասել է, որ դիվանագիտական ջանքերը կշարունակվեն նոյեմբերի 24-ին համաձայնագիր ունենալու համար: Նախօրեին հակասական հայտարարություններ էին եղել բանակցող կողմերից. եթե սկզբնապես հայտարարվում էր, որ կողմերը դեռ երբեք այդքան մոտ չեն եղել հարցի լուծմանը, հայտնի է դարձել, որ կողմերի խորքային տարաձայնությունները հարթված չեն:
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվելու միջուկային խաղաղ ծրագրից և չի պատրաստվում միջուկային տեխնոլոգիաները օգտագործել ատոմային ռումբ ստեղծելու համար: Ռուհանին նշել է, որ Իրանը երբեք չի ձգտել ստեղծել ատոմային զենք և չի ձգտելու: Իրանի նախագահը իր երկրի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները համարել է անօրինական:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ