Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ-ԱՄՆ հարաբերություններին երկրորդ «վերաբեռնումն» է անհրաժեշտ

ՌԴ-ԱՄՆ հարաբերություններին երկրորդ «վերաբեռնումն» է անհրաժեշտ
28.09.2014 | 17:29

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին նոր «վերաբեռնում» է հարկավոր: Նա նկատել է, որ «երկխոսությունը շատ հակիճ» է: «Շփումներ կան, կա երկխոսություն՝ թեկուզ և շատ սահմանափակ և հակիրճ, սակայն պահպանվում է: Հիմա հարկավոր է այն, ինչ ամերիկացիները գուցե անվանեն «վերաբեռնում» տերմինով, որը հորինել էին ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակարգում: Այսօր ԱՄՆ-ի վարչակարգը քայքայում է շատ դեպքերում հենց իր ստեղծած համագործակցության կառույցները: Երևի էլի ինչ-որ բան կհորինվի՝ «перезагрузка №2» կամ «перезагрузка 2.0»»,- ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ