Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում համատեղ ծրագրերի իրականացմամբ ընդլայնել են Արևելքն ու Արևմուտքն իրար միացնող էներգետիկ միջանցքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Ստամբուլում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:
«Դրա լավ օրինակներից են այնպիսի ծրագրերը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի- Էրզրում գազատարը և Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթատարը: TANAP նախագիծը, որն իրականացման փուլում է, նույնպես ունի առանձնահատուկ նշանակություն»,-ասել է Էրդողանը: