Աստրախանում մեկնարկում է Կասպյան երկրների գագաթնաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահները։ Գագաթնաժողովում քննարկվելու է Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը։ Ներկայումս գործում են 1921 և 1940 թվականներին Խորհրդային Միության և Իրանի միջև ստորագրված փաստաթղթերը։