Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ամրապնդվում է վրաց-թուրք-ադրբեջանական համագործակցությունը

Ամրապնդվում է վրաց-թուրք-ադրբեջանական համագործակցությունը
29.09.2014 | 14:53

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թուրքիա աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Վրաստանի' Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրմանը: Հանդիպմանը երկու երկրների առաջնորդները քննարկել են քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային հարաբերությունները և ուշադրությունը կենտրոնացրել եռակողմ համագործակցության խորացման հեռանկարների վրա:
«Իմ թուրք գործընկերոջ հետ ես խոսել եմ տարածաշրջանային անվտանգության հարցերի, վրաց-թուրքական հարաբերությունների խորացման, վրաց-թուրք-ադրբեջանական նախագծերի իրականացման կարևորության մասին: Մենք քննարկել ենք սկսված նախագծերի շարունակությունը, որոնք իսկապես կարևոր նախապայման են կայունության և շրջանի զարգացման համար: Մենք քննարկել ենք նաև անվտանգության հարցերը, որոնք առաջացել էին ՈՒկրաինայի իրավիճակի պատճառով»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ